12-ամյա Ալբերտ Արմենակյանն, ով այս տարի Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում, «Brave Heart» երգով՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի յութուբյան էջում այս տարի ներկայացված մյուս երգերի համեմատ հավաքել է ամենաշատ դիտումները՝ 2 շաբաթում գերազանցելով 920 հազարը:
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Վրաստանում՝ դեկտեմբերի 13-ին:
Tert.am Life-ը երգի պրեմիերայից առաջ զրուցել էր Ալբերտի հետ ու պարզել նրա երազանքին հասնելու անցած ճանապարհը:
«Այս անգամ երրորդ տարին էր, որ հայտ էի ներկայացնում։ Սա իմ երազանքն էր։ Շատ եմ աշխատել, երկար ճանապարհ եմ անցել։ Եթե չէր ստացվում, չէի հանձնվել։ Միշտ գնում էի դեպի երազանքս:
Ինձ կանչեցին հարցազրույցի Հանրային հեռուստաընկերություն։ Ասացին, թե հարցազրույց են անում մասնակիցներին ավելի լավ ճանաչելու համար։ Բայց պարզվեց՝ դա անակնկալ էր։ Ինձ հենց այնտեղ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնեց, որ ընտրվել եմ՝ մաղթելով հաջողություն։ Էմոցիաներս անհնար է բացատրել։ Երբ երազանքը իրականանում է, դա բառերով պատմել հնարավոր չէ»,- պատմել էր նա:















