Աշխարհի ամենատարածված սննդամթերքներից մեկը կարող է լինել մաշկի վաղաժամ ծերացման մեղավորը։ Մաշկաբան Էնթոնի Ռոսսին նշել է, որ խոսքը շաքարի մասին է։
Մասնագետի խոսքով, շաքարը վտանգավոր գործընթացներ է առաջացնում օրգանիզմում։ Այն հանգեցնում է օքսիդատիվ սթրեսի և քրոնիկ ցածր աստիճանի բորբոքման։ Սա, իր հերթին, արագացնում է կոլագենի՝ մաշկի առաձգականության համար պատասխանատու սպիտակուցի քայքայումը և թուլացնում է դրա բնական պաշտպանությունը ուլտրամանուշակագույն ճառագայթներից և աղտոտվածությունից։
Նման ազդեցության արդյունքը հստակ տեսանելի է։ «Ի վերջո, մաշկը կորցնում է ամրությունն ու առաձգականությունը, դառնում է անփայլ, ստանում է դեղնավուն երանգ, կախված է, իսկ դեմքին կնճիռներ են առաջանում», – ասել է մաշկաբանը։
Աղբյուրը`Panorama.am















