«Դուք փայլում եք, երբ ներդաշնակ եք ձեր բարձրագույն «ես»-ի հետ». Բելլա Պապիկյան

Քանոնահար Բելլա Պապիկյանն ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Գրում է Tert.am-ը:

«Դուք իսկապես փայլում եք, երբ խաղաղության մեջ եք, անխռով և ներդաշնակ եք ձեր բարձրագույն «ես»-ի հետ»,- լուսանկարներին կից գրել է նա: 

Բելլա Պապիկյանը գործունեություն է ծավալում Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնի է իր ինքնատիպ երաժշտական տեսահոլովակներով, որոնք մեծ տարածում են գտել սոցիալական հարթակներում։