«Բարդ է լինել մի մարդու կողքին, ում բոլորը սիրում են». Էմմա Ազիզյան

«Պատասխանատվության զգացում անգամ ընկերություն անելիս եմ ունեցել, որովհետև իրոք բարդ է լինել մի մարդու կողքին, ում բոլորը սիրում են, հարգում: Այն փորձությունները, այն ճանապարհը, որ միասին անցանք՝ քովիդ, պատերազմ, երգերի ստեղծում, որը շատ-շատ բարդ տրվեց մեզ, հասկացանք, որ ինչ-որ ուրիշ բան է մեզ կապում իրար հետ:

Ինքն ինձ համար ամեն ինչ էր՝ ընկեր, հարազատ, հայր, ուսուցիչ… էլ ի՞նչ է աղջկան պետք, երբ քո կողակիցը հենարան է քեզ համար: Ես սիրեցի ոչ թե Խորեն Լևոնյանին, այլ՝ Խորենին: Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը, ինձ, իմ բնավորությունը, ամեն ինչ»,- Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման ընթացքում անկեղծացել է Խորեն Լևոնյանի կինը՝ դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանը: Գրում է Fast News-ը:

Էմման խոստովանել է՝ ցանկանում է շարունակել իր մասնագիտությունը։ Ամուսինը՝ Խորենը, կարծես թե դեմ չէ, պարզապես որոշ մանրուքներ նրան խանգարում են, օրինակ՝ համբույրի տեսարանները:

Հիշեցնենք՝ զույգն ամուսնացել է 2025թ հունիսի 30-ին: Նրանք միասին նկարահանվել են «Հոթել Գրանդ» սերիալում։ Այս ամուսնությունը Խորեն Լեւոնյանի երրորդ է: Նա նախկինում ամուսնացած է եղել բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի, ապա դերասանուհի, «Laki Dessert Art Studio»-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանի հետ: