Ֆիլիպ Կիրկորով հայտարարել է, որ Պուգաչովան երբեք հոր սրտով չի եղել

58-ամյա երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պատմել է՝ ինչպես է Ալլա Պուգաչովային ծանոթացրել մոր և հոր հետ։ Նա խոստովանել է, որ Բեդրոսը դժգոհ է եղել իր ընտրությունից, գրում է Fast News-ը:

«Ես ընդհարվել եմ ծնողներիս հետ։ Հայրիկին նա բոլորովին դուր չէր եկել։ Մայրիկս ավելի սթափ ընդունեց ամեն ինչ»: 

Ֆիլիպը Պուգաչովայի հետ ամուսնացել է 1994 թվականի գարնանը։ Վերջերս Ալլան իր հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ ամուսնու մոր և հոր հետ իր հարաբերությունները արմատապես տարբեր են եղել.

«Ես չէի սիրում Բեդրոսին, բայց Վիկտորիան հրաշալի կին էր։ Նա անընդհատ խնդրում էր՝ օգնեմ Ֆիլիպին։ Նա տառապում էր քաղցկեղով, նրա գերբնական սերը Ֆիլիպի հանդեպ պարզապես ապշեցուցիչ էր»: