«Ես իմ կյանքում այլևս նման սխալ քայլ չեմ անի». Լիկա Մեսրոպյանը՝ ամուսնանալու մասին

«Ես այլևս նման սխալ քայլ չեմ անի իմ կյանքում, երբ մտածում եք, որ պիտի ամուսնանաք ու երջանիկ լինեք, դա երևի աշխարհում 0.001 տոկոսի հետ է պատահում: Այդ թեման քանի որ փակված է ու ես նման սխալ այլևս չեմ գործի, իմ կյանքը նվիրել եմ իմ բիզնեսին, դա նորմալ է:

Մեր հայ տղամարդկանց մեջ չկա կանանց հետ վարվելու, ընտանիքը գնահատելու, սիրելու, փայփայելու ու դողալու կրթությունը: Հայ մայրերը սխալ դաստիարակեցին տղաներին այս առումով: Առաջին սխալն այն է, որ տղամարդը մտածում է, որ տանը իր խոսքը պիտի անցնի ու վերջ: Կինը խոսելու տեղ պիտի չունենա: Սա մեծ սխալ է: Խոսքն իմ մասին չէ, այլ՝ ընդհանուր հայ հասարակության: Կնոջդ դնում ես այնպիսի վիճակի մեջ, որ նա ոչինչ է: Խոսելու, աշխատելու իրավունք չունի, կարճ հագնելու իրավունք չունի, սրանք ոչ կայացած տղամարդկանց քայլեր են:

Կայացած տղամարդիկ կան Հայաստանում, բայց շատ քիչ են»,- HerMine Dialog հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Լիկա Մեսրոպյանը: Գրում է Tert.am-ը: