Աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհրաժեշտ է հանգստություն պահպանել, որպեսզի հաջողության հասնեք գործերում: Բայց դա ոչ միշտ է հաջողվում: Հաճախ եք տրվում սադրանքներին, նյարդայնանում և զայրանում, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, մեղադրում եք շրջապատին ձեր սխալների համար , փոխանակ ժամանակին ընդունեք ու շտկեք դրանք: Երբեմն դուք ինքներդ եք կոնֆլիկտներ ստեղծում, չմտածելով դրանցից բխող հետևանքների մասին: Լավ կլինի եթե ձեր կողքին լինեն մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ ավելի ճիշտ կշռադատել: Նրանց խորհուրդներն ու հուշումները շատ տեղին կլինեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հակասական է, բայց այն չի կարելի ոչ մի կերպ անհուսալի համարել ։ Ձեր որոշ գաղափարներ անհաջող կհամարվեն և շատ կհուսահատվեք դրանից: Բայց կարող եք կյանքի կոչել մյուս մտահղացումները և ձեզ իրական հաղթող կզգաք, երբ հասնեք հիանալի արդյունքի: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Օրը հարմար է հին ընկերներին տեսնելու, նրանց հետ գործերը քննարկելու համար ։ Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Դրանք հաճախ արդարացված են և դժվար թե փոշմանեք ծախսած գումարի համար: Հնարավորություն կունենաք գործարքներ կնքել, որոնք թեկուզ և ոչ միանգամից,բայց շահույթ կբերեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ է գերագնահատել սեփական հնարավորությունները, սխալներ գործել, որոնք դժվար կլինի շտկելը ։ Դուք անհամբեր եք ուրիշների հետ, անհրաժեշտություն չեք տեսնում երկար խոսակցություններ վարել, բացատրել ձեր դիրքորոշումը: Դա շատերին տխրեցնում և վիրավորում է և կարող եք կորցնել ձեր դաշնակիցներին, փչացնել հարաբերությունները ընկերների հետ: Փորձեք ոչ ոքի չքննադատել: Այսօր ձեր խոսքերն ու դիտողությունները կցավեցնեն շատերին: Սա հատկապես կարևոր է շատ մտերիմ մարդկանց հետ շփման մեջ: Դուք հաճախ, առանց գիտակցելու, ասում եք վիրավորական բառեր, լինում եք աննրբանկատ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ միօրինակ օր է սպասվում: Հնարավորություն ունեք հաջողության հասնելու, բայց հազիվ թե դա հեշտ լինի: Ոչ բարենպաստ հանգամանքները կստիպեն խախտել պլանները, հետաձգվել այն հանդիպումները, որոնց անհամբեր սպասում էիք: Կարող է պարզվել, որ ձեր գաղափարները այնքան էլ լավը չէինք, որքան կարծում էիք նախկինում: Առավել տպավորիչ Խեցգետինների համար դա հարված կլինի: Բայց իրավիճակը անհույս չէ և ելք կգտնեք այնբարելավելու համար ։ Կարևորը պահպանեք լավատեսությունը և վստահեք սեփական ուժերին: Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի օգնականներ ու դաշնակիցներ գտնել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր և դժվար բան մի ծրագրեք: Այդ ժամանակ դժվար կլինի կենտրոնանալ, չնյարդայնանալ ու չանհանգստանալ: Շրջպատը հաճախ ձեզ հանում է հավասարակշռությունից, անտեսում ձեր պահանջները և քննադատում գաղափարները: Պահպանեք հանգստություն, խուսափեք կոնֆլիկտներից և երկար վեճերից: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Վաղեմի մրցակիցները կարող են դաշնակիցներ դառնալ, իսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, հարգանք կցուցաբերեն: Հավանական են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաճելի, հետաքրքիր և հագեցած կլինի ։ Շատ հետաքրքիր բաներ կիմանք այն մարդկանց մասին, ում հանդեպ անտարբեր չեք, կհասկանաք, թե ինչպես պետք է վարվել նրանց հետ ։ Հնարավոր են անակնկալներ, նվերներ, ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Անձնական հմայքը կօգնի ձեզ շատ գործնական հարցեր լուծել: Հենց դրա շնորհիվ,եթե անհրաժեշտ լինի, հեշտությամբ կստանաք ազդեցիկ մարդկանց աջակցությունը կամ օգտակար ծանոթություններ կհաստատեք: Երեկոն հարմար է ցանկացած կարևոր հարց քննարկելու համար ։ Շրջապատը հասկանում է ձեզ կես խոսքից և աջակցում:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Օրը բացառապես չի համապատասխանում կարևոր որոշումներ կաըացնելու, պլանները արագ փոխելու կամ կարևոր գործերով զբաղվելու համար ։ Նույնիսկ աննշան քայլերը պետք է լավ մտածված լինեն, այլապես շուտով կզղջաք դրանց համար: Ավելի լավ է ապավինեք սեփական փորձին ու ողջախոհությանը, քան սպասեք խորհուրդների: Չպետք է վստահել այն մարդկանց,ում լավ չեք ճանաչում, հատկապես, եթե նրանք չափից դուրս շողոքորթում են ձեզ կամ էլ առատաձեռնորեն խոստումներ են տալիս: Ինչ-որ մեկը կարող է մոլորեցնել և ապակողմնորոշել ձեզ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Փորձում եք ոչինչ չթաքցնել ոչ ձեզնից, ոչ էլ շրջապատից: Դա գովելի է, բայց երբեմն արժե ճշմարտությունն ավելի նրբնկատորեն ասել, քան անում եք: Ցանկալի չէ քննադատել մարդկանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ավելի լավ է նաև զերծ մնաք նրանց հասցեին հեգնական դիտողություններ հնչեցնելուց:Հիշեք, որ այսօր նույնիսկ մի փոքր տարաձայնությունը կարող է լուրջ վեճի պատճառ դառնալ, որից հետո հեշտ չի լինի հարաբերությունները վերականգնելը: Հավանական են նոր ծանոթություններ: Դրանք մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն : Շատ Կարիճներ հնարավորություն կունենան ավելացնել եկամուտը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի օր է աշխատանքի և կարևոր գործերի համար: Դուք վճռական եք, փորձում եք ավարտին հասցնել այն ամենը, ինչ սկսել եք: Չեն բացառվում հաջող գործարքները և դրամական ձեռքբերումները, ինչպես նաև շահավետ գնումներները: Դուք հեշտ եք լեզու գնտում ուրիշների հետ: Կարող եք մոտեցում գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, ում հետ նախկինում լեզու չեք գտել: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք ներդաշնակ կձևավորվեն և շատ վառ զգացմունքներ կտան: Հնարավոր է, որ միանգամից չհաջողվի հասկանալ սեփական զգացմունքները: Բայց դուք չեք կատարի արարքներ, որոնց մասին ստիպված կլինեք զղջալ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լարված կլինի։ Նորանոր գործեր ի հայտ կգան: Դրանցից յուրաքանչյուրը ուշադրություն է պահանջում: Այնքան էլ հեշտ չէ ինչ-որ մեկին առավելություն տալը, դրա համար զբաղվում եք մեկով ապա մյուսով: Բայց անիմաստ ձանձրույթից ու խառնաշփոթից հաջողվում է խուսափել, իսկ սկսած գործը հաջողվում է հասցնել ավարտին։ Հնարավոր են անսովոր ծանորություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր նման չեն ձեզ նախկինում պատահածներին: Նրանց հետ շփումը կօգնի նորովի նայել սովորական բաներին: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել և կփորձեն արագ շտկել դրանք: 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործնական բանակցությունների կամ թիմային աշխատանքի համար բարենպաստ օր չէ: Վեճերն ու կոնֆլիկտները խանգարում են կենտրոնանալ, բացի այդ ստացած ինֆորմացիան հակասական է, իսկ գործընկերները ոչ միայն չեն օգնում ,այլ շփոթեցնում են ձեզ: Շատ ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր ինքնուրույն են գործում: Ցանկալի չէ այցելել պետական կազմակերպություններ: Եթե դա, այնուամենայնիվ, անխուսափելի է, պատրաստ եղեք դրանց հետաձգմանը: Չեն բացառվում փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրները: Պետք է ջանքեր գործադրեք, որպեսզի հավաքեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կնիքներն ու ստորագրությունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում,կարողանում եք հարաբերություններ հաստատել դաշնակիցների հետ: Գործընկերների հետ հարաբերություննրը կարող են զգալիորեն փոխվել է դեպի լավը, իսկ ղեկավարությունը կաջակցի ձեր որոշ գաղափարներ: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք, ի զարմանս ձեզ, կարող են օգտակար լինել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, հանդիպում այն մարդու հետ, ում հետ նախկինում ձեզ ուժեղ զգացմունքներ են կապել: Չի բացառվում, հնարավորություն ունենաք ավելացնել եկամուտները: Դժվար թե գումարը հեշտ տրվի, բայց չեք բողոքի, չէ որ դրանք շատ տեղին կլինեն: Իդեպ, օրվա երկրորդ կեսին չնախատեսված, բայց շատ հաջող գնումներ կկատարեք: