Դերասանուհի Աննա Մանուչարյանը ծննդյան տարեդարձը նշել է Փարիզում

Դերասանուհի Աննա Մանուչարյանը ծննդյան տարեդարձը նշել է Փարիզում։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

Աննան լուսանկարներ է հրապարակել տարեդարձից և կից գրառում արել, գրում է Tert.am-ը:

«Շնորհակալություն բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար։ Ձեր ասած յուրաքանչյուր բառն իմ օրը դարձրեց յուրահատուկ։ Ես ինձ իսկապես սիրված եմ զգում, գրկում եմ բոլորին։

Շնորհակալ եմ Աստծուն ևս մեկ տարվա, շրջապատի մարդկանց և իմ կյանքում եղած ամեն ինչի համար։ Ես իսկապես սիրում եմ այս կյանքը՝ իր բոլոր պարգևներով և մարտահրավերներով»։