Քիմ Քարդաշյանն Էջմիածնում մկրտել է իր երեխաներին և տվել է նրանց հայկական անուններ

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով երեկ կեսգիշերին է ժամանել Հայաստան Քլոեի, Քորթնիի և փոքրիկ երեխաների հետ, այսօր ուղևորվել է Էջմիածին, որտեղ տեղի է ունեցել նրա 4 երեխաներին՝ Փսալոմի, Նորթի, Սեյնթի ու Չիկագոյի մկրտության արարողությունը: Այս մասին հաղորդում է news.am կայքը:
Քիմի ավագ դուստրը՝ Նորթը մկրտվել է Երուսաղեմում: Քարդաշյաններն այնտեղ էին մեկնել 2018 թվականին՝ Հայաստան այցից անմիջապես հետո:
Մկրտության ժամանակ երեխաներին տրվել են հայկական անուններ։ Իսկ մկրտությունից հետո Քիմը հայերենով ողջունել է երկրպագուներին և համաձայնել լուսանկարվել նրանց հետ։
Հիշեցնենք, որ Քիմը ժամանել է Հայաստան, որպեսզի մասնակցի WCIT-2019 համաշխարհային համաժողովին: