«Երազում եմ, որ իմ տղան ունենա մեկ ընտանիք, սիրի, միասնական լինի իր ընտանիքի հետ, աչքը դուրսը չլինի: Հենց այսօր ես որդուս հետ նման խոսակցություն եմ ունեցել, որ ուզում եմ ինքը լինի երջանիկ, իսկ ի՞նչ է նշանակում երջանիկ: Ես որդուս բացատրում եմ, որ երջանիկ նշանակում է՝ նախ դու պետք է ամուսնանաս մեկ անգամ, ընտրես այնպիսի կին, ում հետ կլինես հավերժ: սա ոչ թե իմ ճնշումն է երեխային, որ ազատությունից իրեն զրկում եմ, այլ փորձում եմ իր ուղեղի մեջ մտցնել այն, ինչ ինքը չի տեսել:
Երջանիկ է այն ընտանիքը, որտեղ կա ազատություն և փոխվստահություն միմյանց հանդեպ: Եթե չկա այդ վստահությունը, իսկ 90 տոկոսի մեջ չկա, որովհետև մարդիկ կոմպլեքսավորված են, իրենք իրենց չեն հավատում: Երբ այդ ինքնավստահություը լինի տղամարդու մեջ, կլինի հասուն և սխալներ չի գործի»,- HerMine Dialog հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Լիկա Մեսրոպյանը: Գրում է Tert.am-ը:















