«Շատ ծանր էր նայել իր նկարներին, բեմադրել իր գործերը». Աննա Էլբակյանը՝ որդու՝ Էդգարի մասին

«Ես 18 տարեկանում եմ նրան ունեցել, շատ փոքր եմ եղել ու ինքը կարծես իմ մի մասն էր: Շատ ծանր էր նայել իր նկարներին, այն էլ՝ բեմադրել իր գործերը: Երբ կարդում ես գրողին, դու գործ ունես իր հոգու հետ, դուք պատկերացնու՞մ եք, որ անընդհատ գործ ունեի Էդգարի հոգու հետ՝ ինչ է ինքը ապրել այդ ժամանակ, ինչ է մտածել, ինչ է երազել…

Ինձ համար շատ դժվար էր, բայց ես իմ կորուստը այլ կերպ եմ տարել»,- Tert.am Life-ի «No Ֆիլտր» հաղորդման շրջանակներում՝ խոսելով որդու՝ Էդգար Էլբակյանի գերծերի հիման վրա բեմադրված «Գծից այն կողմ» ներկայացման մասին, անկեղծացել է դերասանուհի Աննա Էլբակյանը: