Կարեն Կարագուլյանն իր սիրելի դերասանի հետ լուսանկար է հրապարակել

Օսկարակիր «Անորա»-ի դերակատար Կարեն Կարագուլյանը հանդիպել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ ու հետաքրքիր խոստովանություն արել: Գրում է BRAVO.am-ը:

«Իմ սիրելի դերասանը»,- գրել է նա:

Վերջերս Կարագուլյանը նկարահանվել է «Քլիֆ Բուտի արկածները» ֆիլմում:  
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սփին-օֆֆի գլխավոր դերում Բրեդ Փիթն է: Նա Քլիֆ Բուտի կերպարի համար 2020 թվականին Օսկարի է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:  

Սփին-օֆֆի սցենարը գրել է Քվենտին Տարանտինոն, ռեժիսորը Դևիդ Ֆինչերն է: Նշվում է, որ նախագծում հնարավոր է մասնակցություն ունենա նաև Լեոնարդո ԴիԿապրիոն, որը խաղացել է նաև «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում: