Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիամ Ադամյանն արդեն պատրաստ է գալիք տոներին: Նոր տարվա բույրը նա արդեն առնում է, ինչի մասին էլ պատմել է իր նոր ֆոտոշարքի առիթով: Գրում է BRAVO.am-ը:
«Մանդարինի հոտն արդեն գալիս է»,- գրել է նա:
Մեկ շաբաթ առաջ էլ դերասանուհին իր և ամուսնու՝ դերասան, հաղորդավար Միկա Ղափլանյանի ջերմ լուսանկարներով էր կիսվել:
Ավելի վաղ Ղափլանյանն Առաջին ալիքի առավոտյան ծրագրի «Նորմալ է, նորմալ չէ. ի՞նչ է ուզում տղամարդը» շարքի հարցերին պատասխանելիս խոստովանել է, որ ընդունելի է համարում, երբ կինն է ամուսնության առաջարկություն անում. «Իմ պարագայում այդպես է եղել բառիս բուն իմաստով»,- ավելացրել է նա:

























