Քեյթ Ուինսլեթը հանրությանը ներկայացել է իր 21-ամյա որդու հետ, ով սկսել է կարիերան կինոյում

Տեղի է ունեցել «Ցտեսություն, Ջուն» ֆիլմի լոնդոնյան պրեմիերան, որը Քեյթ Ուինսլեթի ռեժիսորական դեբյուտն էր, որտեղ նա խաղում էր գլխավոր դերը։ 50-ամյա դերասանուհին ֆիլմը ներկայացրել է իր 21-ամյա որդու՝ Ջո Անդերսի հետ միասին, ով արդեն հետևել է ծնողների օրինակին և սկսել է կարիերա կինոարդյունաբերության մեջ՝ գրելով ֆիլմի սցենարը։

Ուինսլեթը կարմիր գորգի վրա կեցվածք է ընդունել Elie Saab-ի սև զգեստով, մինչդեռ Ջոն հագել է դասական կոստյում և սպիտակ վերնաշապիկ։

«Ցտեսություն, Ջուն» ֆիլմը, որի վրա ընտանիքը համատեղ աշխատել է, կենտրոնանում է բազմազավակ տարեց մոր (Հելեն Միրեն) վրա, ով Սուրբ Ծննդյան նախօրեին իմանում է, որ ծանր հիվանդ է։ Նրա չորս երեխաները և նրանց դժբախտ հայրը փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները և պատրաստվել կորստին։ Սակայն Ջունը որոշում է կազմակերպել իր կյանքի վերջը՝ հումորով և սիրո մթնոլորտում։