Ալբերտ Արմենակյանը Թբիլիսիում է, որտեղ օրեր անց կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթը: Հայաստանի 12-ամյա պատվիրակը արդեն կատարել է «Brave Heart»-ը եվրատեսիլյան մեծ բեմում:
Նրա առաջին բեմական փորձի լուսանկարները հրապարակվել են մրցույթի պաշտոնական կայքում: Գրում է BRAVO.am-ը:
Ալբերտի «Brave Heart»-ը YouTub-ում արդեն ունի 1,1 միլիոնից ավելի դիտում:
«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի Վրաստանի մայրաքաղաքում՝ դեկտեմբերի 13-ին՝ «Միավորված երաժշտությամբ» խորագրով։ Հայաստանի պատվիրակ Ալբերտը ելույթ կունենա 5-րդը։

















