Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն ընտանեկան ֆոտոշարք են հրապարակել

Հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանն ու  ռեփեր Դավոն` Դավիթ  Միրոյանը Ինստագրամում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք են հրապարակել: 

«1+1=3»,- լուսանկարներին կից գրել են նրանք: Հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոնան և Դավիթը ծնողներ են դարձել: Զույգը աղջիկ է ունեցել, նրան անվանել են Զիա Միրոյան:

Հիշեցնենք, Սոնա Աբրահամյանն ու Դավոն ամուսնացել են 2018 թվականին, նրանք արդեն տևական ժամանակ է բնակվում են Միացյալ նահանգներում: