Քայլի Ջեները և Թիմոթի Շալամեն միասին են ներկայացել ֆիլմի պրեմիերային

Դերասան, պրոդյուսեր Թիմոթի Շալամեն և մոդել Քայլի Ջենները, որոնց բաժանման մասին վերջերս լուրեր էին շրջանառվում, ներկա են գտնվել դերասանի նոր՝ «Մարտի Հիանալին» ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային։ Աստղային զույգը միասին է անցել կարմիր գորգով։ Գրում է Tert.am-ը:

29-ամյա Շալամեն և նրա ընկերուհին լուսանկարվել են Chrome Hearts-ի նարնջագույն համապատասխան հագուստներով։ Դերասանը հագել է կաշվե կոստյում և ձեռքին պինգ-պոնգի պայուսակ՝ ի նշան ֆիլմում իր դերի։ 

Թիմոթի Շալամեն և Քայլի Ջենները միասին են 2023 թվականից, բայց նրանք գաղտնի են պահում իրենց հարաբերությունները։ 2023 թվականին լուրեր էին շրջանառվում, որ Շալամեն «լքել է» իր ընկերուհուն, բայց դրանք երբեք չեն հաստատվել։ Վերջերս զույգի բաժանման մասին լուրերը կրկին հայտնվեցին լրատվամիջոցներում, բայց ներքին աղբյուրները հերքեցին այդ լուրերը։ Ջենները նախկինում մի քանի տարի հանդիպել է ռեփեր Թրևիս Սքոթի հետ, որի հետ նա ունի դուստր և որդի։