Լիարժեք երջանիկ չլինելու հիմնական պատճառը «իրական եսի» ու «սոցիալական եսի» կոնֆլիկտն է. Սոֆյա Պողոսյան

«Լիարժեք երջանիկ չլինելու հիմնական պատճառը «իրական Ես-ի» ու «Սոցիալական Ես-ի» կոնֆլիկտն է։ Մարդկաց 85%-ը ապրում են «Սոցիալական Ես»-ի սցենարով՝ անտեսելով իրենց իսկական ցանկությունները։ Արդյունքում՝ արտաքին հաջողություն, ներքին դատարկություն»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ու հրապարակել նոր լուսանկարներ:

Դերսանուհին նաև առանձնացրել է ներքին կոնֆլիկտի նշանները. «Խրոնիկական հոգնածություն առանց տեսանելի պատճառների – էներգիան ծախսվում է դերեր խաղալու վրա։
Անհանգստություն «ոչնչից» – հոգին դիմադրում է ոչ բնական կյանքին։
«Քո տեղում չլինելու» զգացում – նույնիսկ հաջող կարիերայի և հարաբերությունների մեջ։
Ներքին դատարկություն – ձեռքբերումները ուրախություն չեն բերում։
Այս թակարդից դուրս գալու ելքը գիտակցումն է, որից սկսվում է իրական ազատությունը»: