Բրիջիտ Մակրոնը սկանդալի կենտրոնում է հայտնվել ֆեմինիստների մասին արտահայտությունների պատճառով

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը սկանդալի մեջ է հայտնվել, երբ կատակերգու Արի Աբիտանի հետ զրույցում ֆեմինիստ ակտիվիստներին անվանել է «հիմար քա*եր», հաղորդում է France 24-ը։

Աբիտանի շոուն, որը նախատեսված էր դեկտեմբերի 6-ին, խափանվել է դիմակավորված մի խումբ կանանց կողմից՝ նրա դեմքով և «բռնարար» մակագրությամբ: Ակտիվիստուհիները մեղադրանքներ են հնչեցրել ելույթի ժամանակ։ Հիշեցնենք, որ 2021 թվականին դերասանին մեղադրել էին բռնաբարության մեջ, սակայն 2023 թվականին գործը փակել էին ապացույցների բացակայության պատճառով ։

Հաջորդ օրը Բրիջիտ Մակրոնը և նրա դուստրը՝ Թիֆանի Օժիեն, ներկա են գտնվել Արի Աբիտանի մեկ այլ շոուի։ Մինչ բեմ բարձրանալը դերասանը խոստովանել է, որ իրեն վախեցած է զգացել։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է առաջին տիկինը պատասխանում. «Եթե կան հիմար քա*եր, մենք նրանց դուրս կշպրտենք»։

Բողոքի ակցիան կազմակերպած ֆեմինիստական ​​կազմակերպությունը նրա խոսքերը վերածել է սոցիալական ցանցերում նոր հեշթեգի՝ #NousToutes (մենք բոլորս)։ Ֆլեշմոբին միացել են ֆրանսիացի հայտնի կանայք, այդ թվում՝ դերասանուհի Ջուդիթ Գոդրեշը, որը հայտարարել է. «Ես էլ եմ հիմար քա*»։

Բրիջիտ Մակրոնի թիմը արձագանքել է՝ նշելով, որ առաջին տիկինը «չի հավանում ցուցարարների արմատական ​​մեթոդները», սակայն նրա խոսքերը լայն հանրային դժգոհություն առաջացրել։