Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի դուստրն առաջին անգամ ցույց է տվել իր սիրելիին

Հոլիվուդյան աստղ Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի 24-ամյա դուստրը՝ Սիմոնա Ջոնսոնը, առաջին անգամ բացահայտ խոսել է իր անձնական կյանքի մասին: Դերասանի ժառանգորդուհին և պրոֆեսիոնալ ըմբիշը հաստատել է, որ հարաբերությունների մեջ է 26-ամյա ըմբիշ Տատյանա Դյումայի հետ։

Զույգը պաշտոնապես բացահայտել է իրենց սիրավեպը սոցիալական ցանցերում: Տատյանան տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվել են Սիմոնեի հետ իրենց հարաբերությունների ամենաջերմ պահերը՝ քնքուշ գրկախառնություններից մինչև համբույրներ: Նա տեսանյութը մակագրել է «կրկին սիրահարվում եմ» արտահայտությամբ: Սիմոնան անմիջապես վերահրապարակել է գրառումը Ինստագրամում՝ փաստացի հաստատելով իրենց սիրավեպը։

Նրանց հարաբերությունների ճշգրիտ տևողությունը անհայտ է, բայց նրանց սոցիալական ցանցերի գրառումներից պարզ է դառնում, որ զույգը երկար ժամանակ միասին է։

Սիմոնան Ջոնսոնի դուստրն է Դենի Գարսիայի հետ առաջին ամուսնությունից: Դերասանը նաև երկու կրտսեր դուստր ունի իր ներկայիս կնոջից՝ Լորենից՝ Ժասմինը և Տիանան: