Իրենց տանը հայտնաբերվել են ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ դանակահարվшծ մարմինները

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայները և նրա կինը՝ Միշել Ռայները, մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսի իրենց տանը, հաղորդում է People-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ Ռոբ Ռեյները և նրա կինը սպանվել են իրենց որդի Նիքի կողմից։ Ոստիկանությունը դեռևս չի հաստատել այս վարկածը։

Ոստիկանությունը հայտնում է, որ 32-ամյա Նիքը ողջ է և հարցաքննվում է։ Ձերբակալություններ չեն կատարվել։

Ըստ ԱՄՆ լրատվամիջոցների՝ Նիքը ապրում է փողոցներում և պայքարում է թմրամոլության դեմ։