«6 տարի սեր ու միասին»,- ինստագրամյան իր էջում գրել է երգիչ Միհրան Ծառուկյանն ու հրապարակել Արփիի հետ լուսանկար:
Արփի Գաբրիելյանը ևս Ինստագրամում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնք մակագրել է այսպես. «Մեր կյանքի ամենաերջանիկ օրերից»:
Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրելյանն ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի 14-ին։ Զույգը միասին էր արդեն մի քանի տարի, սակայն նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները: Ամեն բան հայտնի դարձավ Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգի օրը, երբ երգիչը բեմում ամուսնության առաջարկություն արեց Արփիին՝ անակնկալի բերելով սիրելիին: Մեկ տարի անց ծնվեց նրան որդին՝ Ռոբերտը:





















