Երգչուհի Սոնա Ռուբենյանը դեկտեմբերի 14-ին դարձավ 32 տարեկան: Երգչուհին սոցցանցի իր էջում հրապարակել է նոր ֆոտոշարք՝ կից գրելով.
«Դեկտեմբերը մանկուց իմ ամենասիրելի հեքիաթն է: Ծննդյանս օրը միշտ սպասված է ինձ համար՝ լցված կախարդանքով ու լույսով: Թող տարիները շարունակեն հրաշքներ բերել»:
Նշենք, որ Սոնան և Էմիլն ամուսնացել են 2021 թվականի նոյեմբերի 27-ին: Զույգի դուստրը՝ Մարին, լույս աշխարհ է եկել 2022-ի նոյեմբերին:























