Թրամփի որդին նշանվել է մոդել Բետինա Անդերսոնի հետ

ԱՄՆ նախագահի որդին` Դոնալդ Թրամփ կրտսերը, հայտնել է, որ նշանվել է մոդել Բետինա Անդերսոնի հետ։

«Նա ասաց՝ այո»,- հայտարարել է Թրամփ կրտսերը Սպիտակ տանը։

Տեսանյութից հատված է հրապարակել ամերիկացի լրագրող Լորա Լումերը Х սոցցանցում։ Page Six-ի տվյալներով՝ զույգը սկսել էր հանդիպել 2024 թվականին։