Լոս Անջելեսի հայտնի «Դոլբի» թատրոնում օրերս կայացավ Armenian Music Video Awards 2025-ը։ Հանրահայտ թատրոնում հավաքվել էին հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հայտնում է Fast News-ը:
Էմմին մրցանակաբաշխությանը ներկայացել էր 1980-կաններին Յուդաշկինի կողմից Նադեժդա Սարգսյանի համար կարված զգեստով։ «Այս հագուստն ու ես գրեթե հասակակիցներ ենք»,- անեղծացել է երգչուհին: «Նա առաջինն էր, ով այն հագավ։ Ես հիմա եմ այն կրում: Հագել եմ մայրիկիս 80-ականների պատվերով կարված զգեստը։
Հավերժորեն կուլտային։ Մա՛մ, դու իմ թագուհին ես»,- մրցանակաբաշխության օրվանից կադրեր հրապարակելով՝ գրառել էր երգչուհին։
Ի դեպ, Նադեժդա Սարգսյանի ձայնը լսելի եղավ մրցանակաբաշխության ընթացքում. Էմմին կատարեց Ռոբերտ Ամիրխանյանի «Արեւոտ անձրեւ» ստեղծագործությունը:















