Ալեքսեյ Շչերբակովը Ճապոնիայում սարից անդունդն է ընկել

Հայտնի ռուս ստենդափ կատակերգու Ալեքսեյ Շչերբակովը Ճապոնիա կատարած ուղևորության ժամանակ իսկական մղձավանջ է ապրել: Իր «За деньги» փոդքասթի վերջին թողարկման մեջ կատակերգուն անկեղծորեն խոսել է ՃՏՊ-ի մասին, որը կարող էր իր կյանքը խլել։

Շչերբակովի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Տոկիոյից բավականին հեռու գտնվող ճապոնական գյուղում ավտոշոուի նկարահանումների ժամանակ: Ազատ ժամանակ կատակերգուն և մի քանի ընկերներ որոշել են լեռնային ճանապարհներով զբոսանքի գնալ: Ամեն ինչ լավ է ընթացել, մինչև Ալեքսեյը կորցրել է կառավարումը: Այնուհետև մեքենան ժայռի 49 մետր բարձրությունից ընկել է. «Ես սարից ընկա անդունդը և 49 մետր գլորվեցի։ Արդյունքում, ես առաջին հերթին ամբողջ ուժով վայրէջք եմ կատարում տանիքին, շատ ուժեղ հարված եմ ստանում գլխի վրա, իսկ հետո կոտրվածքներ եմ ստանում»:

Գետնին ընկնելուց հետո կատակերգուն կորցրել է գիտակցությունը, և երբ ուշքի է եկել, ուժեղ ցավեր է զգացել: Իրավիճակը բարդացել է նրանով, որ վթարը տեղի է ունեցել հեռավոր գյուղական վայրում, և շտապօգնության մեքենան պարզապես չէր կարող հասնել այդ տարածք: Ճանապարհին հասնելու համար Ալեքսեյը և նրա ընկերները ստիպված են եղել չորեքթաթ բարձրանալ ժայռով։

Միայն մոտ երկու ժամ անց Շչերբակովին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են մի շարք լուրջ վնասվածքներ։ Ճապոնիայում բուժում ստանալուց հետո կատակերգուն վերադարձել է Ռուսաստան, որտեղ շարունակել է վերականգնողական բուժումը։ Այժմ նա կրում է հատուկ կորսետ և պարանոցի ամրակ։ Այնուամենայնիվ, Շչերբակովը նշում է, որ ինքը բախտավոր է եղել և ունեցել է համեմատաբար թեթև ելք. «Մի քանի մետր չբավականացրեց, որ վթարը մահացու ավարտ ունենար»։