Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով երեկ կեսգիշերին է ժամանել Հայաստան Քլոեի, Քորթնիի և փոքրիկ երեխաների հետ, այսօր ուղևորվել է Էջմիածին, որտեղ տեղի է ունեցել նրա 4 երեխաներին՝ Փսալոմի, Նորթի, Սեյնթի ու Չիկագոյի մկրտության արարողությունը: Մկրտության ժամանակ երեխաներին տրվել են հայկական անուններ. Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, տվել են Վարդան անունը։ Մյուսներին տվել են Աշխեն, Գրիգոր անունները:
Այս մասին հաղորդում է news.am կայքը:
Քիմի փոքրիկների կնքահայրը եղել է եկեղեցու սարկավագներից մեկը։