Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա Ալենտովան

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վերա Ալենտովան, նա 83 տարեկան էր, հայտնել է Պուշկինի անվան թատրոնը։

«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել… Կյանքից հեռացել է Վերա Վալենտինովնա Ալենտովան։ Նա 60 տարի ծառայել է Պուշկինի թատրոնում։ Մեր վիշտը անսահման է», – ասվում է թատրոնի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Թատրոնում նշել են, որ հրաժեշտի օրվա և վայրի մասին լրացուցիչ կհայտարարեն։

ԶԼՄ-ների տվյալներով` դերասանուհին եղել է դերասան Անատոլի Լոբոցկու հուղարկավորությանը, հրաժեշտի արարողության ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է և նրան հիվանդանոց են տեղափոխել։