Եվա Զոհրաբյանը առաջին անգամ ցույց է տվել դստերը

Դերասանուհի Եվա Զոհրաբյանն իր ինստագրամյան էջում առաջին անգամ կիսվել է իր 8 ամսական դստեր՝ Արիայի լուսանկարներով և կից գրել.

«Ամեն մայր երևի կհասկանա ինձ․ լինում են պահեր, երբ պարզապես չես ուզում աշխարհին ցույց տալ քո երեխայի դեմքը։ Ամեն մեկս իր պատճառներն ունի, և դա լիովին նորմալ է։ Բայց հիմա զգում եմ՝ ժամանակն է։ Այս տարվա ավարտին ուզում եմ կիսվել իմ ամենամեծ երջանկությամբ…»

Նա անկեղծանում է, որ աղջիկն իր ամենաթանկ նվերն է և լիովին փոխել է իրենց կյանքը: