Քեյթ Միդլթոնը և արքայադուստր Շառլոթը դուետով են հանդես եկել

Արքայադուստր Քեյթ Միդլթոնը և նրա դուստրը՝ արքայադուստր Շառլոթը, զուգերգով են հանդես եկել։ Daily Mail-ը հայտնում է, որ Քեյթ Միդլթոնը և Շառլոտը մասնակցել են «Միասին Սուրբ Ծննդյանը» ամենամյա Սուրբ Ծննդյան համերգին, որը տեղի է ունեցել Վեստմինստերյան աբբայությունում։

Ուելսի արքայադուստրը և նրա դուստրը դաշնամուրային զուգերգով կատարել են Էրլանդ Կուպերի «Holm Sound» ստեղծագործությունը։

Արքայազն Ուիլյամի կինը կրում էր կապույտ թավշյա զգեստ, իսկ նրա ժառանգորդը՝ բլուզ և վանդակավոր կիսաշրջազգեստ։

Աղբյուրը`Panorama.am