Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել սոցիալական ցանցերում: Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը, Ջորջինա Ռոդրիգեսը և նրանց երեխաները Սուրբ ծննդյան հագուստներով քայլում են դեպի Սուրբ ծննդյան եղևնին:
40-ամյա Ռոնալդոն տեսանյութին կից գրել է. «Հույս, որը վերածնվում է, սեր, որը գրկում է, ընտանիք, որը աջակցում է և լույս, որը առաջնորդում է: Շնորհավոր Սուրբ Ծնունդ»։
Կաթոլիկ եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին:
Աղբյուրը` Panorama.am















