Աշխարհի նախկին առաջին ռակետ և Սերենա Ուիլյամսի քույրը՝ 45-ամյա Վինուս Ուիլյամսը, ամուսնացել է իր ընկերոջ՝ 37-ամյա դերասան Անդրեա Պրետիի հետ։ Զույգը շքեղ հարսանիքը նշել է Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում անցյալ շաբաթավերջին, և արարողությունից լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում։
Պարզվում է, որ զույգն առաջին անգամ ամուսնացել է սեպտեմբերի 18-ին Իտալիայում՝ մտերիմ ընկերների փոքր խմբով։ Այս անգամ արարողությունը նշանավորվել է շքեղությամբ. հարսանեկան տոնակատարությունները տևել են հինգ օր և ներառել են լողավազանի մոտ երեկույթներ, բուդուար ոճի արարողություն, իտալական ընթրիք և սպորտային օր՝ խաղերով։ Այս ընթացքում հարսը հագել է մոտ տասը տարբեր դիզայներական զգեստներ այնպիսի ապրանքանիշերից, ինչպիսիք են Morilee New York-ը, Kim Kassas Couture-ը, Wona Concept-ը և Nadia Manjarrez-ը, ինչպես նաև պարզ գիշերանոց, որը Սերենան նրան նվիրել է իր նախահարսանեկան երեկույթի ժամանակ։
Ի դեպ, 43-ամյա թենիսիստուհին, որը չի թաքցնում իր քաշի կորստի ջանքերը՝ օգտագործելով Ozempic-ի անալոգը, նորապսակներին նվիրել է նաև շքեղ զբոսանավ և հոգացել տոնակատարության կազմակերպման մասին։





























