Ռեփեր Սուպեր Սաքոն ու հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նշանադրվել են։ Ավելի վաղ Սուպեր Սաքոն Tert.am Life-ի հետ զրույցում խոսել էր իր և Հրուշի հարաբերությունների մասին։
«Շատ ենք ուզում, որ մեր հարսանիքը Հայաստանում լինի, մեր սրտին շատ հարազատ է Գեղարդի եկեղեցին ու այնտեղ շատ մեծ էներգիա ենք ստանում, երբ որ գնում ենք։ Կուզեմ, որ Հայաստանում լինի ու այդ պլաններն առաջին տեղում է»,- Tert.am Life-ի «No Ֆիլտր» հաղորդման շրջանակներում պատմել էր ռեփեր Սուպեր Սաքոն։















