Եթե նման հետույք ունենայիք, դուք նույնպես մերկ կլինեիք. Ջենիֆեր Լոպեսը ծաղրել է իրեն քննադատողներին

Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատասխանել է իրեն քննադատողներին բեմում «մշտապես մերկ» լինելու համար։ Նրա խոսքերը մեջբերել է New York Post-ը։

«Ինչո՞ւ է նա միշտ այդպես անում։ Ինչո՞ւ է նա ժպտում լուսանկարվելիս։ Ինչո՞ւ է նա միշտ այդպես հագնվում։ Ինչո՞ւ չի հագնվում իր տարիքին համապատասխան։ Ասում եմ ձեզ՝ եթե դուք նման հետույք ունենայիք, դուք նույնպես մերկ կլինեիք», – ասել է աստղը։

Լոպեսը նշել է, որ իր հագուստի ոճի և վարվելակերպի մասին մեկնաբանությունները զվարճալի է համարում։

Աղբյուրը` Panorama.am