«Ինձնից պահանջվում էր, որ ես վաճառեմ այն բնարակարանը, որտեղից հայրս մահից ամիսներ առաջ ամեն օր արթնանում ու կանգնում պատուհանի մոտ, պատշգամբից նայում էր Առնո Բաբաջանյանի արձանին: Ամեն օր նա ինձ խնդրում էր, ասում էր՝ ինչ ուզում ես վաճառիր, արձաններս վաճառիր, բայց տունս չվաճառես: Հայրիկիս մեքենան տվեցի, վարկ վերցրեցի, գումար տվեցի այն ժամանակ, երբ մայրս արդեն քաղցկեղ ուներ և ինձ ևս շատ գումար էր պետք:
Այդ դեպքից հետո եղբորս հետ չենք շփվել, ամեն դեպքում հայրիկիս ցուցահանդեսի համար ես նրան հրավիրատոմս ուղարկեցի, բայց չտեսա նրան: Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով հոր մահից հետո եղբոր հետ հարաբերությունների մասին, պատմել է երգչուհի Էմմին: Գրում է Tert.am-ը:















