«Манюня. детство Ба» սերիալը կունենա 2-րդ եթերաշրջան

«Այսօր ավարտվում է «Манюня. детство Ба» սերիալի առաջին եթերաշրջանը. վերջին՝ տասներորդ սերիան կցուցադրվի այսօր։ Սակայն պատմությունը շարունակվում է, և կլինի երկրորդ եթերաշրջան։ Շնորհակալություն ողջ թիմին այս ճանապարհորդության համար, և շնորհակալություն հեռուստադիտողներին՝ ձեր սիրո և աջակցության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Նիկոլայ Ավետիսյանն ու հրապարակել ֆիլմից կադրեր: 

Ավելի վաղ՝ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել էր ֆիլմում նկարահանվելու առաջարկի մասին: Ռեժիսորը Արման Մարությանն է, ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Նիկոլայն ու դերասանուհի Աննա Մանուչյանը: