«Գողություն հայկական ձևով» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

2026 թվականի հունվարի 31-ին Լոս Անջելեսի AGBU Performing Arts Center-ում տեղի կունենա «Գողություն հայկական ձևով» ֆիլմի ցուցադրությունը։ Սա ֆիլմի առաջին ցուցադրությունն է ԱՄՆ-ում, որը մեծ հետաքրքրություն և սպասում է առաջացրել հայկական համայնքի շրջանում։

Ֆիլմի երևանյան պրեմիերան կայացել է 2025-ի սեպտեմբերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Լևոնյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը և այլք: