«Դու փոխեցիր իմ աշխարհը՝ դարձնելով այն լիարժեք ու իմաստավորված». Վարդան Սարգսյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Ինստագրամյան իր էջում երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը որդու հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում արել:

«Այսօր ես ամենաերջանիկ մարդն եմ աշխարհում, քանի որ իմ որդին դարձավ 9 ամսական: 9 ամիս ժպիտների, անքուն գիշերների ու առաջին զգացմունքների, 9 ամիս անսահման սիրո, որը բառերով նկարագրել հնարավոր չէ։

Դու փոխեցիր իմ աշխարհը՝ դարձնելով այն լիարժեք ու իմաստավորված։ Որդիս, մեծացիր առողջ ու երջանիկ։ Պապան միշտ քո կողքին է»,- գրել է Վարդանը: