Վահագ Ռաշը ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերա: Երգը կոչվում է «Սիրտս, գիտես»:
«Համոզված եմ՝ շատերը իրենց սերը կգտնեն կամ կվերադարձնեն հենց այս երգի շնորհիվ։ Շնորհակալություն բոլորին, ում շնորհիվ այս երգը ծնվեց»,- ֆեյսբուքիյան իր էջում գրել է Վահագ Ռաշը:
Երգի խոսքերի հեղինակը Արթուր Սարգսյանն է, երաժշտություն՝ Վահագ Ռաշ, գործիքավորում՝ Կարեն Արզումանյան, հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Գասպարյան:















