Ավելի քան 10 մլն մարդ դիտել է Քեոսայանի վերջին ֆիլմը նրա ծննդյան օրը․ Մարգարիտա Սիմոնյան

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վերջին՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը նրա 60-ամյակի օրը՝ հունվարի 4-ին, դիտել է ավելի քան 10 մլն հանդիսատես: Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Ֆիլմի ցուցադրվել է«Ռոսիա 1» հեռուստաալիքով՝ ռեժիսորի հոբելյանի օրը։ Սիմոնյանը նշել է, որ վստահ է՝ Քեոսայանը նույնպես ուրախ կլիներ հանդիսատեսի նման արձագանքի համար:

Տիգրան Քեոսայանը կյանքից հեռացել է 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։ Հունվարի 4-ին նա կդառնար 60 տարեկան։

Ֆիլմի սցենարը ստեղծվել է Սիմոնյանի «Ջրապտույտ» ժողովածուի պատմվածքի հիման վրա։ Քեոսայանը հատկապես գնահատում էր այդ ստեղծագործությունը և ձգտում էր էկրանավորել այն, որպեսզի փոխանցի իրենց երկուսին էլ մոտ «ադլերյան մթնոլորտը»։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կրասնոդարի երկրամասում։