Թիմոթի Շալամեն բորբոքել է Քայլի Ջենների հետ ամուսնության պատրաստվելու մասին լուրերը

Վերջերս կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության ժամանակ աչքի ընկավ ոչ միայն Լեոնարդո ԴիԿապրիոն, որը տարօրինակ կերպով էր շփվում իր գործընկերների հետ, այլև Թիմոթի Շալամեն, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այս անգամ խոսքը նրա և Քայլի Ջենների սիրավեպի մասին է։

«Ոսկե գլոբուսի» կազմակերպիչները սխալմունք էին թույլ տվել, որը դարձել է սոցիալական ցանցերի հիթ։ Նրանք «ամուսնացրել էին» Քայլի Ջեններին և Թիմոթի Շալամեին։ Այսպես, ցուցանակներից մեկի վրա մոդելը նշված է եղել «Ջեններ-Շալամե» ազգանունով։ Հետաքրքիր է, որ դա տեղի է ունեցել նրանց մոտալուտ հնարավոր նշանադրության մասին ենթադրությունների ֆոնին:

Երբ զույգը նկատել է այս դետալը, նրանց արձագանքը ուշացնել չի տվել։ Նրանք երկուսն էլ զարմացած ժպտացել են, իսկ Թիմոթին հատկապես՝ լայն և անկեղծ ժպիտով։