Անի Օհանյանն ու դուստրը վերադարձել են Ռուսաստան

Անի Օհանյանն ու փոքրիկ  Եվան Միացյալ Նահանգներից տեղափոխվել են Ռուսաստան, որտեղ երգչուհին բնակվել է մինչև Անդրեի հետ ամուսնանալը: Հայտնում է BRAVO.am-ը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց աջակցությամբ հնարավոր է դարձել իր ու դստեր տեղափոխությունը:

«Ձեր շնորհիվ կյանքիս ամենադժվար պահին ես ու երեխաս կարողացանք վերադառնալ տուն»,- գրել է Անի Օհանյանը։

Երգչուհին Լոս Անջելեսում հաստատվել էր Անդրեի հետ ամուսնությունից հետո, իսկ նախորդ տարի հայտնի դարձավ նրանց ամուսնալուծության մասին: