Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք են հրապարակել Ինստագրամում:
«Նոր տարվա կախարդանքն ավարտվեց»,- լուսանկարներին կից գրել է զույգը:
Գևորգն ու Քրիստինան ամուսնացել են 2024 թվականի ապրիլին: Զույգը պսակադրվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Նրանց հարսանիքի կնքահայրը պրոդյուսեր Արման Անտոնյանն է, իսկ խաչեղբայրը դերասան Նորայր Եղյանը:
























