«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա

Երգչուհի Արմինկան սոցցանցերի իր էջերում նոր հրապարակում է արել՝ հայտնելով սպասվող նորության մասին:

«Այս տարին մեծ նախագծերի տարի է ինձ համար: Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը, որի վրա աշխատել եմ մեկ տարի:

Հավատում եմ, որ այն պիտի սիրեք ու կրեք, ձեզ գեղեցիկ ու հարմարավետ զգաք իմ ստեղծած հագուստների մեջ, քանի որ ինքս շատ սեր ու նվիրում եմ դրել այս ամենի մեջ, ու գործին վերաբերվել եմ ամենայն լրջությամբ:

Հավաքածուի մի մասը կարվել է այստեղ՝ Լոս Անջելեսում, իսկ մյուս՝ զգալի մասը՝ իմ Հայրենիքում»,- գրել է երգչուհին: