Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո» ֆիլմի հասույթը վարձույթի 10-րդ օրը հասել է 2 միլիարդ ռուբլու։ Այս մասին վկայում են Կինոսրահներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկատվության միասնական ավտոմատացված համակարգի տվյալները։
Ֆիլմը ռուսաստանյան վարձույթ է դուրս եկել հունվարի 1-ին։ Էդուարդ Ուսպենսկու գրքի էկրանավորումը դարձել է ռուսական 15-րդ նախագիծը, որը հաղթահարել է տեղական վարձույթում այս շեմը, և առաջինը, որը հասել է նման արդյունքի՝ առանց պետական ֆինանսավորման։















