Թիմոթի Շալամեն առաջին անգամ լուսանկար է հրապարակել Քայլի Ջենների հետ

ROME, ITALY - MAY 07: Timothée Chalamet and Kylie Jenner attend the red carpet during the 70th David Di Donatello at Cinecittà Studios on May 07, 2025 in Rome, Italy. (Photo by Elisabetta A. Villa/Getty Images)

Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն հանդիպում են գրեթե երեք տարի, և միայն հիմա է դերասանը սոցիալական ցանցերում լուսանկար հրապարակել իր ընկերուհու հետ։

Թիմոթին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունից լուսանկարների ընտրանի է հրապարակել, սակայն երկրպագուներին գրավել է արձանիկով լուսանկարը, ավելի ճիշտ՝ այն բռնած ձեռքը։

Երկրպագուները անմիջապես ճանաչել են այն որպես Քայլի Ջենների նրբագեղ ձեռք։ Մենք ենթադրում ենք, որ նա նաև դերասանի ընտրանիում գտնվող մյուս լուսանկարներն է արել։ Սա առաջին դեպքն է, երբ մոդելը հայտնվում է դերասանի էջում։ Արարողության ժամանակ դերասանը Քայլիին անվանել է իր զուգընկերուհին և շնորհակալություն հայտնել աջակցության համար։

Հարկ է նշել, որ հայտնի զույգը նախկինում նախընտրում էր իրենց հարաբերությունները գաղտնի պահել, բացառությամբ համատեղ հասարակական միջոցառումների։

Screenshot