Մաքսիմ Գալկինը փոխել է իր ոճը, և նրան համեմատել են Ալլա Պուգաչովայի նախկին ամուսնու՝ Ֆիլիպ Կիրկորովի հետ

Մաքսիմ Գալկինը Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում է իր նոր կերպարը։ Այն համեմատություններ է առաջացրել իր կնոջ՝ Ալլա Պուգաչովայի նախկին ամուսնու՝ Ֆիլիպ Կիրկորովի հետ։

Տեսանյութում, որը հայտարարում էր նրա նոր եվրոպական շրջագայության մասին, Գալկինը կաշվե վերարկուուվ և մորուքով է, չնայած նախկինում նա ամբողջովին սափրված էր։ Օգտատերերը սկսել են քննարկել արտիստի նոր կերպարը. ոմանք որոշել են, որ նա նման է Կիրկորովին։ Շատերը նաև զարմացել են Գալկինի հայտարարությունից, որ այս տարի դառնում է 50 տարեկան։

«Մորուքը իսկապես սազում է քեզ», «Նա սկսում է նմանվել Ֆիլյային (Ֆիլիպ Կիրկորով – խմբ.)», «Ի՜նչ հիանալի կերպար ունես» և «Ինչպես թե 50՞», – գրել են երկրպագուները։