Իրինա Շեյքի 8-ամյա դստերը Փարիզում լուսանկարել են մոր հետ

Իրինա Շեյքին նկատել են Փարիզում՝ Բրեդլի Քուփերի հետ հարաբերություններից ծնված դստեր հետ։ Նորաձևության մայրաքաղաքում սուպերմոդելը ցուցադրել է համապատասխան հագուստներ ութամյա Լեայի հետ, որին նա ծանոթացնում է բարձր նորաձևության հետ։

Օրերս 40 տարեկան դարձած Շեյքին լուսանկարել են Ritz հյուրանոցից դուրս գալիս դստեր հետ։ Մոդելը տեսախցիկների առջև հայտնվել է մետաքսե վերարկուով, համապատասխան մետաքսե տաբատով և Maison Margiela Tabi կոշիկներով։ Նա իր կերպարը լրացրել է Hermеs Kelly-ի սև պայուսակով։

Միևնույն ժամանակ, Լեան մորթե վերարկու է հագել ծաղկային նախշերով կիսաշրջազգեստի և զուգագուլպաների վրայից։ Նա նաև ձեռքին պահել է սահմանափակ քանակությամբ թողարկված Monogram Vernis հավաքածուից լաքապատ մանուշակագույն Louis Vuitton մինի պայուսակ, որի գինը մոտ 2000 դոլար է։

Սա համացանցում մեծ ուշադրություն է գրավել. իր տարիքում Լեան արդեն կրում է բարձրակարգ շքեղ իրեր։ Շեյքը նախկինում հարցազրույցում խոստովանել է, որ ապագայում ցանկանում է իր հազվագյուտ իրերի հավաքածուն փոխանցել դստերը։