«Women’s club» նախագծի մասնակից, մոդել Արենա Զեյնալյանը նոր շքեզ կերպարով է հանդես եկել։ Արենան թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր գրավիչ լուսանկարներ։ Նկարներում մոդելը կրում է վառ կարմիր, նեղ, կարճ զգեստ, կերպարը լրացնում են մատանիներն ու խոշոր ականջօղերը։ Զգեստին համապատասխան Արենան ընտրել է վառ դիմահարդարում՝ ընդգծված կարմիր շրթներկով։
«Ծուռ-ծուռ նայում եմ»,- լուսանկարների կից գրել է Արենա Զեյնալյանը։