TV հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը այս օրերին իր հանգիստն է անցկացնում Չեխիայում։ Հաղորդավարուհին նոր լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Լուսանկարներից դատելով Արևիկը զբոսնում է Պրահայի փողոցներով՝ այցելելով դիտարժան և հետաքրքիր վայրեր։
«Պրահայի սիրտը՝ Ստարոմեստսկա: Այստեղ է գտնվում աստղագիտական հայտնի ժամացույցը , Հուսի և իր հետևորդների արձանը, Տին եկեղեցին»,- գրել է Արևիկ Ուդումյանը հրապարակված լուսանկարների մեկնաբանության դաշտում։